Այս էջը հաստատված է
2 ԱՆՔՈԻՆ ԳԻՇԵՐԻՆ
Քնել չի՜ լինում...
Հիմա, երբ այնպես ուզում եմ քնել,
Ամե՛ն, ամե՛ն ինչ մտքիցս հանել։
Հայացքներս` անփակ` թափառում են լուռ—
Ու միտքս, տարտամ, դեգերում է մութ
Դաշտերում տխուր։
Մթության գրկում լալիս է դողդոջ
Լույսը լապտերիս՝ մեռնող աղջկա
Հոգևարքի պես...
Մեկը բախում է դռներն անցածի —
Ու հիշում եմ քեզ։
Մոռացված երգի նվագի նման
Դողում է հոգիս լույս մատների տակ —
Եվ ահա մեկ-մեկ շարվում են իմ դեմ
Պատկերներ, դեմքեր, որ կորել էին
Առանց հիշատակ։
Այնտեղ, մութի մեջ հայտնվում է ահա
Տեսիլդ գունատ ու տխրադալուկ,—
Օրերի անհայտ մշուշից ելած
Գունատ այցելու։