Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/101

Այս էջը հաստատված է
3

Ո՞ւմ եմ երգում. ի՞նձ, թե՞ քեզ —չգիտեմ.

Իմ երգում ինձ կգտնե՞ս — չգիտեմ։


Թե՞ ես ի՛նձ եմ որոնում, բայց գտնում եմ քեզ.
Կորցրե՞լ ենք արդյոք մեզ — չգիտեմ։


Գուցե ես եմ՝ քո երգում, գուցե ի՛նձ ես դու երգում.

Ո՞ւմ ես երգում. ի՞նձ, թե քեզ — չգիտեմ․․․