Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/103

Այս էջը հաստատված է
5

Դու կապույտը սիրեցիր — չգտար,
Սիրտդ դարձավ ձյունաձիր,— չգտար։

Երկինքներին՝ հեռավո՜ր, հեռավո՜ր`
Դու մանկորեն ժպտացիր — չգտար։

Կո՜ւյր աչքերից` աղոթքո՜վ, աղոթքո՜վ`
Մի քիչ կապույտ մուրացիր — չգտար...