Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/105

Այս էջը հաստատված է
7
Բոլոր խոսքերն իմ երգում — ճաճանչներ են լոկ։

Կապույտ միգում — ոսկեգույն ճաճանչներ են լոկ:

Քո աչքերից, քո դեմքից, քո լուսե երկրից
ճառագայթված իմ հոգում — ճաճանչներ են լոկ։
                                                                                                           
Իմաստ չկա, միտք չկա խոսքերում այս հին,

Բայց ինչո՞ւ են ամոքում — ճաճանչներ են լոկ…