Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/106

Այս էջը հաստատված է
8

Քո՛ւյր, իմ հոգին լուռ ու տարտամ — մի
                               ստվեր է լոկ,
Դղյակի մեջ քո մենության — մի ստվեր է լոկ։

Եթե նայես կճանաչես, կտեսնես հանկարծ,
Որ ձևերիդ այնքա՜ն նման — մի ստվեր է լոկ։

Գուցե ժպտաս, գուցե տրտմես, երբ զգաս, որ նա —
Եղերակա՜ն երկվության մի ստվեր է լոկ…