Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/111

Այս էջը հաստատված է
13
Մահը, գիտե՞ս, մի լուսավոր առասպել է քո՛ւյր

Կյանքը այնքան մեղկ ու անգույն ու անբեր է,

քո՛ւյր։



Մահը անուշ, անրջալույս տրտմություն ունի․
Կյանքը սակայն շաչող, փախչող, անհամբեր է,

քո՛ւյր։



Կյանքի կանչը անկումների ազդարար է լոկ․
Մահը սակայն Կապույտ Երկրի մի բանբեր է

քո՛ւյր․․․