Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/112

Այս էջը հաստատված է
14
Իրիկուն է, քո՛ւյր,— աչքերդ փակի՛ր,

Հոգնաբեկ, տխուր,— աչքերդ փակի՛ր։

Թարթիչներդ թող չթարթեն միգում.
Միգամած ու խոր աչքերդ փակի՛ր։

Կոպերիդ տակ թող երազս թաղեմ.
Իրիկուն է, քո՛ւյր,— աչքերդ փակի ր...