Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/116

Այս էջը հաստատված է
18

Թող ապրի հոգին — կապույտ վանդակում․
Կան գանձեր անգին — կապույտ վանդակում։

Դու — ծարավ աղջիկ, կապույտը — գինի.
Դու — արբած մի կին — կապույտ վանդակում։

Ի՞նչ պիտի անես, ի՞նչ պիտի անես,
Երբ թափվի գինին կապույտ վանդակում․․․