Այս էջը հաստատված է
Մարում է հոգիս, քո՛ւյր, քո աչքերում ու
մեռնում է նա։
Մթնում է ահա քո կապույտ հեռուն — ու մեռնում
է նա։
Մեռա՛ ծ, մարած աստղ՝ նա ինչո՞ւ ընկավ
երկինքները քո․
Նա ի՞նչու վառվեց երկրի խավարում — ու
մեռնում է նա։
Շողի պես վերջին, աստղոտ երկնքից ընկած
շողի պես՝
Աչքերիդ վճիտ ցո ՛ղն է համբուրում — ու
մեռնում է նա...