Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/119

Այս էջը հաստատված է
21

Կապույտ կարոտը գուրգուրեմ ու լռեմ․
Աղոթք անեմ, խունկեր բուրեմ — ու լռեմ։

Այն կարոտը, որ աչքերդ տվեցին,
Քո՛ւյր, հոգուս մեջ ողջագուրեմ — ու լռեմ։

Այն կարոտով իրիկնային ու անուշ —
Բոբիկ ոտքերդ համբուրեմ ու լռեմ...