Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/122

Այս էջը հաստատված է
24

Քեզ կհասնեմ, քո՛ւյր իմ, ես — Ամենտի Երկրում,
Երբ հուշ դարձած կքնես — Ամենտի Երկրում․..


Կհամբուրեմ, ջի՜նջ այնպես, շրթունքներդ ես,—
Կհամբուրեմ, քո՛ւյր իմ, քեզ — Ամենտի Երկրում․․․


Մեռած աստղի լույսի պես, որ ժպտում է մեզ —
Դու իմ հարսը կլինես — Ամենտի Երկրում․․․