Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/123

Այս էջը հաստատված է
25

Կմոտենանք մի իրիկուն Հավերժական Կապույտին
Կմոտենաս երկրի հեռուն Հավերժական
                            Կապույտին․․․
Վերջի ն սիրով կհամբուրեմ քո ոտները հոգնաբեկ․
Դու կմեռնես՝ նայվածքդ հեռուն՝ Հավերժական
                               Կապույտին
Եվ մարմինը քո խնկաբույր — հնամենի
                             խունկեղեգ-
Կայրեմ որպես զոհաբերում — Հավերժական
                            Կապույտին․․․