Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/130

Այս էջը հաստատված է
4

Հրափթիթ վարդերի ոսկեշաղ, մաքուր,
Գարնանային երեկո է քո մարմինը, քու՛յր։

Գարնանային երեկո է, ուր արևը հիր
Մայր է մտնում՛ արնաշաղախ ու կարմի՜ր,
                                      կարմի՜ր։

Ու սուրում է, կարծես հեռու աշխարհից ուրիշ
Քո մարմինի բույրը, որպես այրված հաշիշ։

Հովը սուրաց, գիշերն ընկավ․․․ Ու դառնում է, ախ,—
Քո մարմինը — հրափթիթ վարդերի դագաղ․․․