Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/132

Այս էջը հաստատված է
6

Կապույտ աչքերդ ահա — աներազ ու պաղ,
Երկինքնե՜ր են — անարև, անուրախ։

Երկինքներ են, ուր արև ու կրակ չկա —
Կապույտ աչքեր մի մեռած, մարած աղջկա։

Ու խաչել են քո կրծքին ճերմակ ձեռքերդ շուշան.
Ծաղիկներ են — արևին չհասան․․․

էլ աչքերդ երկնագույն չե՛ն ժպտում հիմա.
Դու պառկել ես դագաղում — քույր իմ, Մահ...