Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/135

Այս էջը հաստատված է
9

Կապույտ կարոտը ոչինչ, մեզ ոչինչ չտվեց։
Մութ է խորհուրդը կյանքի, ու անհուն, ու մեծ:

Մութ է խորհուրդը կյանքի, բայց կյանքի մթում
Հազա՜ր հրդեհ կա հոգու ու հազար խնդում։

Ես հասկացա ու գիտեմ, որ աշխարհը մի
Ե՛րգ է հնչեղ, հրաշունչ — հրաշունչ քամի։

Ջե՜րմ քսվում է մեր հոգու շրթերին պապակ.
Որքա՜ն դռներ կան հոգում՝ հեռավոր ու փակ...

Երկինքնե՜ր կան մեր հոգում՝ անապակ ու ջինջ —
Կապույտ կարոտը սակայն չտվե՜ց ոչինչ...