Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/136

Այս էջը հաստատված է
10

Կապույտ լճի վրա, բացերի մեջ պարապ,
Օրորվում է ահա մի սպիտակ կարապ։

Վարը, որպես երկինք, լիճն է ծփում օրոր,—
Վերը, որպես մի լիճ, կապույտ երկինքն է խոր:

Ծի՜ր ու սահման չկա, չկա երկինք, երկիր,—
Հոգիդ փռի՜ր արձակ, ո՛ղջ աշխարհը գրկիր...

Անրջորեն ապրի՛ր տիեզերքում հրափ —
Որպես անդարձ մի երգ, որպես ճերմակ կարապ...