Այս էջը հաստատված է
․․․Մայրամուտի այս սուրբ, հրակարմիր միգում
Բորբ արևի վառվող, ողջակիզվող հոգում,
Որպես անդարձ երազ, որպես անցած մի հուշ —
Մոխրանում է ահա քո մարմինը անուշ։
Որպես կարմիր մի վերք, մի արնագույն քուրա,
Բռնկվել է ահա հորիզոնի վրա,
Այրվում է, որպես իրիկնային մի սեր,
Ու գնում է դեպի մայրամուտ ու գիշեր․․․
Սի՛րտս կարծես մխում,
Սիրտս — մաքուր, զվարթ,
Սիրտս — երկնի մովում
Կարմիր բացված մի վարդ։
Այրվում է, բոսոր,
Վա՛ր է իջնում արագ —
Հրաբորբոք, հզոր
Սիրտս՝ կարմիր կրակ․․․
Սի՛րտս — արև, սիրտս — գարուն,
Հրի՛ բաժակ ու սիրո,—
Իրիկնային այս աշխարհում —
Քա՜ղցր զոհ․․․