Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/144

Այս էջը հաստատված է

Ցերեկների թույնը բոսոր
Սի՛րտ իմ, տա՜ր, սի՛րտ իմ, տա՜ր,—
Թող տարածվի գիշերը խոր
Ու արդա՜ր։

Մա՛յր մտի՛ր, սի՛րտ, ու ծածկվիր —
Խավարո՜ւմ, խավարո՜ւմ.
Հո՛ւշ է կյանքը, ոսկի մոխիր
Ու մարում։

Մա՛յր մտի՛ր, սի՛րտ, կարմի՛ր երազ:
Երկինքներում ցուրտ ու սին,—
Որ վաղը, սեգ, դու բարձրանաս
Արևի՜ հետ միասին...