Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/151

Այս էջը հաստատված է

Դու անուշ կարկաչում ես,
Դու կանչող մի հնչյուն ես
Կարկաչում ու կանչում ես,
Չգիտեմ, թե ո՞ւր։

Եվ հիմա ես լսում եմ
Որ վերջին երազում իմ
Քn կարոտն սկսում է
Իմ հոգին հուզել —
Ես կարծես ծերացե՜լ եմ,
Ծերացել ու դարձե՜լ եմ
Ու նորի՜ց երազել եմ
Կարոտանք ու սեր...