Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/158

Այս էջը հաստատված է
8

Ես հաճախ մտածել եմ, զգացել եմ
Օրերում այն անգույն ու անել,
Որ քո փայլը անհուն ու անծիր իմ
Տխրությունն ու կարոտն է ծնել։

Որ քո փայլն հղացել է օրերում այն,
Երբ ամե՜ն փայլ մեռնում էր հրում.
Իսկ հիմա այն օրերը հեռո՜ւ են,
Այն օրերը տամուկ ու տրտում։

Եվ հիմա ոսկեփայլ դու շիկնե՜լ ես
Օրերում այս այրող ու անգին, —
Ու տալի՛ս եմ ահա շշուկներս
Քո այրող, քո անուշ կրակին...