Այս էջը հաստատված է
Սրտիս մեջ մղկտում է կարոտը,
Սրտիս մեջ մորմոքում է մարմանդ․
— Աշխարհը հեկեկանք է, կարոտ է,
Սրտիս մեջ մորմոքում է մարմանդ։
Նայում եմ օրերի մեջ, հրի մեջ
Երում է, երերում է պատկերդ․
Այնպես դու հեռացել ես, հեռո՜ւ ես,
Հեռո՜ւ է, հեռանում է պատկերդ։
Օրերը թևավոր են, թռչո՜ւմ են․
Թռչում ես՝ թևավոր ես, ուրո՜ւ ես։ —
Կարոտս օրերի հետ թռչում է —
Բայց միշտ դու հեռանում ես, հեռո՜ւ ես․․․