Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/168

Այս էջը հաստատված է
17

Վառվում ես՝ մարմանդ, մարմա՜նդ
Սրտիս մեջ դառնում ես հուր։
Վառվում ես մարմա՜նդ, մարմա՜նդ
Հրով քո՝ շարմաղ, մաքուր։

Անբախտ եմ, ո՜րբ եմ ու խեղճ,
Ինչպես իմ երկիրը, որ —
Կորե՜լ է աշխարհի մեջ,
Լռե՜լ է՝ անտեր, անօր։ —

Ես ի՞նչպես կանչեմ հիմա,
Որ տաս ինձ շրթերդ կաս.—
Ախ, ի՞նչպես կանչեմ հիմա,
Որ ձայնս լսես ու գաս...