Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/171

Այս էջը հաստատված է
20

Վառվում է հեռու մի սեր
Սրտիս մեջ, դառնում մոխիր.
Մխում է հուզմունքը զուր —
Հարբե՜լ եմ բույրով հողի։ —

Վառել եմ, տվել հրին
Բոլո՜ր այն երգերը, որ
Սրտիս մեջ փռել էին
Հոգնած սեր, հոգնած օրոր...

Երկունք կա սրտիս մեջ մի,—
Վառե՜լ եմ շենքերը բիլ.
Օրհնում եմ կյանքում հիմի
Ամե՜ն հուր, ամե՛ն մոխիր։

Հողմի պես հնչեղ երգեր
Հնչում են սրտում իմ ջինջ.
Տեսնում եմ — մի նո՜ր երկիր
Բացվում է իմ դեմ քիչ-քիչ...