Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/184

Այս էջը հաստատված է
***

Առել եմ գիրքը Ձեր՝
Ու նայում եմ նրան։
Ձգվում են բիլ գծեր
Գրքից՝ հոգուս վրա։

Նայում եմ թերթերին
Եվ սպասում եմ, որ
Երգերը թրթռան,
Որպես լույսի օրոր —


Եվ անսահմա՜ն, անծի՜ր
Թրթիռներից երգի
Հյուսվի պրոֆ՜իլը Ձեր
Եվ սրտամոք երգի։