Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/185

Այս էջը հաստատված է

Որպես հեռու բույրի,
Հրապույրի կարոտ —
Թողեիք, որ գուրգուրի
Սիրտը իմ մեգ ու մութ
Քնքշությունը անծիր
Տեր սրտամոք հուշի՝
Կապույտ վուալը Ձեր
Ու վուալի փոշին։