Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/186

Այս էջը հաստատված է
***

Ձեր դեմքի կարոտը վես
Իմ հոգում հեռու հրի
Մի կապույտ փայլ է վառում.
Կարծես ես տեսնում եմ Ձեզ
Մոգական մի լապտերի
Լուսազարդ, բիլ նկարում։

Մոգական մի լապտերի
Կապտավուն լույսի նման
Այս գիշեր կարոտս անծիր —
Ձեր հեռու հրին գերի
Ուղեղիս լաթի վրա
Նկարում է դեմքը Ձեր։