Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/187

Այս էջը հաստատված է
***

Էլեկտրական լամպի
Ֆոսֆորագույն լույսում
Ձեր էմալե դեմքի
Տխրությունն է հոսում։
Հոսում է լույսը Ձեր
Փողոցների հեռուն —
Ու մի անծի՜ր, անծի՜ր
Թովչություն է փռում։