Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/190

Այս էջը հաստատված է

Թղթից շինած ծաղիկների պես հիվանդոտ,
Թոքախտավոր ստեղների պես ռոյալի,
Փոշուց կերած նկարների նման անթով,
Որպես մեռած գեղեցկուհու մի հայելի —
Հոգիս տխրել է անբարբառ ու չգիտե
Ինչու՞ է օրն իրիկնանում ու լուսանում —
Երբ ոչ մի լույս դրսից ընկած ճառագայթի
Չի՜ ամոքում նրա կարոտը անանուն։