Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/193

Այս էջը հաստատված է
ՏՐԻՈԼԵՏՆԵՐ
***

Իմ երգը միշտ Ձեզ է երգում՝
Դուք երգ ու հմայք եք, տիկի՛ն․
Լսեք, ախ, լսե՛ք, իմ երգին —
Իմ երգը միշտ Ձեզ է երգում։
Օ, թող իմ ամե՛ն մի երգում
Իր փայլը զգա Ձեր հոգին —
Իմ երգը միշտ Ձեզ է երգում,
Դուք երգ ու հմայք եք, տիկի՛ն։