Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/197

Այս էջը հաստատված է
***
Գիտե՛ք, որ գարուն է արդեն

Բոլորը թափվել են փողոց․
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց —
Գիաե՞ք, որ գարուն է արդեն,

Բոլորը թափվել են փողոց։