Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/199

Այս էջը հաստատված է
***
Երգում է ծովը, դաշտը, հովը,

Ամե՛ն ինչ երգ է ու շշուկ,
Երբ սիրտը խենթ է ու գինով է։
Երգում է ծովը, դաշտը, հովը.—
Գիտե՞ք, որ սիրտը դաշտ է, հով է,
Եվ երբ զարթնում է սերն անշուք —
Երգում է ծովը, դաշտը, հովը —

Ամեն ինչ երգ է ու շշուկ...