Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/212

Այս էջը հաստատված է

Հարազատ է այնքան այդ զրնգունը մկրատի.
Ի՞նչ է ուզում սակայն ծեր, չար ժամացույցը պատի։

Նա ինչո՞ւ է աղմկում, որպես տաղտուկ թշնամի
Սուր զարկերով իր բեկուն՝ հարվածների պես գամի։

...Մոգ-վարսավիրը սակայն թափում է նուրբ
                                        հմայքներ —

Ու էլ դեմքով դյութական՝ ահա ելնում է նա վեր։

Ո՞ւմ ինչ, որ նա էլ հիմա ինքն իրեն չի ճանաչի —
Ու ժպիտով ակամա պիտի գերի ու խաչի։

Ես պոետ եմ ու գիտեմ, որ աշխարհում այս նսեմ,
Ճշմարիտ է միայն այդ ամոքող սուտը լուսե։ —

Սուրբ է կյանքում միայն դա՛— ամոքող
                                    փայլը ստի․
-Օ, պչրուհի՛, հավատա՛ երազներին պոետի․․․