Այս էջը հաստատված է
— Նա՜: —
Նայում են, շատ են նայում։
Ահա՜։—
Սո՜ւր տեգերով ու հրով
Չարչարում են, տանջում.
Համբուրում են աչքերով —
Անհագ, ծարավ — պահանջում։
Թափում են նուրբ մի կրակ —
Աչքերով:
Մերկացնում են արագ —
Հրով։ —
Բո՜րբ աչքերի կրակով
Հրկիզում են, վառում.
Կանչում են նուրբ ակնարկով
Հեռու:
Լցնում են սիրտը սիրով
Այրող.—
Լցնում են սիրտը սիրո
Բույրով։