Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/214

Այս էջը հաստատված է

Ու դառնում է ողջը — հուր,
Ու կարոտ, ու փայլ։
Ու դառնում է կյանքը — նոր,
Ա՛յլ

Նիզակների նման շեշտ
Հիմա
Խոցում են դառն ու անուշ —
Ու նա՝
Շե՜կ տարփուհու նման մի,
Հայացքների թակարդում —-
Հանձնվում է ամեն մի
Մարդու...

Անկարելի՜ է կյանքում
Այսքան սեր։
Ցերե՞կ է, թե — մի անքուն
Գիշեր։
Տվե՜ք, էլի՜ ու էլի՜ —
Անվերջ.
— Քա՜ղցր է կյանքը, սիրելի՛ս,
Այնպե՜ս․․․