Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/216

Այս էջը հաստատված է
Բայց gերեկները չունեն մղկտուքը գիշերվա

Ու հոգու ցավը անհուն ցերեկը չի՜ երևա:

Մղկտում է հիմա նա, սիրտը գգվանք է ուզում,
Սիրտը ճչում է հիմա, մղկտում է անլեզու: —

Բայց սիրտ չունեմ էլ քո խեղճ մղկտանքը լսելու.
— Քնի՜ր, քնի՜ր եղիր խե՜ղճ, անօգնական ու հլու:

Չի ուղարկի ո՜չ մի փայլ մեզ լուսինը հիմա էլ —
— Շո՜ւն, կարոտի՛ իմ եղբայր, դառնաթախի՛ծ իմ

                                           ընկեր...