Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/217

Այս էջը հաստատված է
7. ԽԵՂԿԱՏԱԿ
Ու գինու պես քո հոգին
Հորդ կթափվի նրանց մութ
Ու մահահոտ հատակին։
«Խրախճանք», բալլադ 1-ի


Կուզե՞ք — երգեմ ՝
Ձեզ համար,
Հիմա:
Այնպես երգեմ, որ զգաք —
Ինչ որ կուզեք, կուզեք — սեր
Կուզեք — մահ:
Ես երգում եմ, որ հուզեմ.
Տալիս եմ երգս լուսե
Ու՛մ որ կուզեք. թեկուզ նա
Լինի պոռնիկը վերջին.
Դուր չի՞ գալիս ձեզ միթե
Այս քնքշությունը —
Արջի:

Ես երգում եմ ակամա:
Ի՛նչ էլ երգեմ, կուզեք — սեր,
Կուզեք — մահ: —
Բայց չե՛մ կեղծում ես երբեք։