Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/22

Այս էջը հաստատված է
2

Ու իրիկնային
Ոսկի մշուշում
Քn կորած ու հին
Երկիրդ եմ հիշում․․․

Հիշում եմ կապույտ
Դղյակները Քn,
Հիշում եմ մի սո՛ւտ,
Կապո՜ւյտ երեկո․․․

Ու իրիկնային
Շշուկը հասկի —
Երբ վառվում էին
Աստղերը ոսկ․․․

Տո՜ն էր, տոնակա՜ն
Զոհերի հանդես —
Բայց ինչո՜ւ այնքան

Տրտում էի ես․․․