Հիմի շատ են երգիչները — հոգու ուզած տաղը չկա,
Ամենայն տեղ խնդություն է՝ սրտի ուզած
խաղը չկա,
Ուր ոտ կոխես — բաղ է հիմի, շահնշահի
բաղը չկա,
Ման եմ գալիս քուչա-քուչա — սիրեկանի
թաղը չկա,
Ես ո՞ւմ ասեմ երգս հիմի՝ ոչ դու կուզես, ոչ էլ յադը,
Թեկուզ անուշ տաղերիցս չէ հեռացե Ասսու մատը.
Ոչ-ով ուզեց ականջ դնի, իմանա սրտիս գանգատը՝
Ուզում եմ սիրտս հովանա արտասուքի շաղը չկա։
Ասում եմ թե՝ թողնեմ սազը, ամենքի պես մարդ
ըլիմ ես,
Թե որ վարդ եմ — փուշ ունենամ, անհասնելի
վարդ ըլիմ ես,
Դուշմանի հետ դուշման ըլիմ, վատերի հետ վատ
ըլիմ ես,
Որ ինձ կարոտ ամեն անգամ ասեն՝ սուփրի
աղը չկա։
Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/238
Այս էջը հաստատված է