Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/239

Այս էջը հաստատված է

Մարդիկ են փուչ ու բեդամաղ — աշխարհը լեն,
                                                        լավ է Չարե՛նց
Մարդու խոսքը մարդու սրտին անհանգչելի ցավ է.
                                                              Չարե՛նց
Ականջ արա ազդու խոսքիս՝ ասում եմ թե բավ է,
                                                              Չարե՛նց
Քեզ չեն սիրի, քանի որ քո սրտի տված դաղը չկա։