Երբ էս հին աշխարհը մտա ես տաղով, սազով-
քամանչով՝
Ի՜նչ պիտի անե աշխարհում էս անմիտ-անճարը,
ասին։
Սակայն երբ խալխի քեֆերին ես անուշ
տաղերս ասի՝
Ամառվա մրգերի նման անո՛ւշ է քո բառը, ասին։
Բայց խալխի անսիրտ քեֆերին ես տխուր, մենակ
մնացի.
Ուզեցի թողնեմ-հեռանամ՝ հպարտ է ու չար է, ասին։
Եվ սրտի ցավից հուսահատ ես մե թաս օղի խմեցի —
Չարենցը ցնդած-գինեմոլ, հարբեցող-հիմար է,
ասին։
Ու ձմռան բուքերի միջին ես բոբիկ ու մերկ մնացի.—
Դուրսը ցուրտ, ձմեռ է, սակայն հոգուդ մեջ
ամառ է, ասին։
Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/240
Այս էջը հաստատված է