Այս էջը հաստատված է
Հիմի անտուն ման եմ գալիս, գիշեր-ցերեկ երգ եմ
ասում.
Մոռցել եմ էշխիդ անունը, հարցնողաց` վերք եմ ասում։
Էշխդ հին յարա է, գոզալ, վառվում է կրակի
նման —
Ու էն յարեն տվող ձեռքին շահնշահի ձեռք եմ
ասում։
Գանգատ չունեմ սրտիս միջին. սիրեկան
պատկերքիդ նման
Սիրում եմ սրտիս մոխիրն` անմահական բերք եմ ասում։