Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/253

Այս էջը հաստատված է
***

Աղջկա, կոնքերի նման
Երազուն, կիզուն ու հասուն՝
Վառվում է արևի ծնծղան
Աշխարհի անհո՜ւն երազում։
Դաշտերից նժույգներ են վազում,
Վրնջում են կրքոտ ու վառ,—
Աղջիկները չար խոսք են ասում —
Ու խնդում է արևը խելառ...