Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/255

Այս էջը հաստատված է

Տեսնում եմ՝ արևի վրա
Վրնջում են ձիեր ոսկենալ,
Մերկացել են աղջիկները խելառ,
Ու ծծում են շրթերը նրա:
Բորբոքվել են շրթերը շոգ,
Համբուրում, բուրում են կեզ,
Վախենում են — մնան անշող.—
— Ախ, այնպե՛ս ուզում եմ — քեզ: