Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/257

Այս էջը հաստատված է
***


Ես գիտեմ` արևի վրա
Հավաքվում է վերք ու ժանգ,
Հատնումի տոթ մի հոսանք —
Անհատնում, ա՛լ մի քուրա։
Հատնելով լույսը իրա
Արնոտում է կուրծք ու ծիծ.—
Ինչ կանես — արնով արա՛,
Թող լինի՛ վե՜րք ու քրքիջ։