Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/258

Այս էջը հաստատված է
***

Արնակեզ, սուր մի նիզակ
Զարկերի ալ վահանիդ.—
Աշխարհքում էլ ի՞նչ կանի
Իմ հոգին փառք ու պսակ։
Դու արև, վառ մի նշան,
Իմ հոգուն գամված մի նիշ,—
Միայն դո՛ ւ, լույս ու շուշան —
Եվ չկա ո՛ չ մի ուրիշ: