Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/26

Այս էջը հաստատված է
6

Ու մոտեցար, ու ձեռքերդ կարմիր, հրո՜ տ,
Դրիր սրտիս։
Սիրտս ճչաց. հրդեհներիդ լույսի՜ն կարոտ —
Ճչաց — ցրտի՜ց…

...Ու հիշո ՜ւմ եմ որ — ես երկա՜ր, երկա՜ր
Կանչում էի Քեզ։
Դու ինձ մոտ էիր։ Արնոտ, խելագար —
Մենակ էի ես...