Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/260

Այս էջը հաստատված է
***

Իմ ուղեղը բորբոք, կրակուն՝
Ալ գծեր ծփծփան, հուրհուր.
Լափլիզում, սրբում է մի հուր
Իմ ուղեղը բորբոք, կրակուն:
Հղանում են դեմքեր ոսկեման,
Գալարվում են կրքեր բորբոք, —
Ախ, ուղեղս — ա՜րև ալվլան
Ու աշխարհը — ցնորք է մի շոգ: