Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/261

Այս էջը հաստատված է
***

Բայց ինչո՞ւ միայն կիրք ու կին,
Միայն` շոգ ու հեշտանք անուշ.
Վառվում է զոհերի հոգին,
Փռվում է տխրություն ու մուժ...
Ինչքան տա՜ ք արյուն է հոսել,
Ոսկեծուփ հեղեղներ արյան,
Նո՛ւյն արևն է կարմիր ու լուսե,
Նույն անուշ աշխարհի՛ վրա...