Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/262

Այս էջը հաստատված է
***

Փայլում են ոսկի սվիններ,
Պսպղում է ոսկի մի վահան,
Ոսկեդեմ արևի վրա
Փայլում են ոսկի սվիններ։
Ախ, ինչ լա՜վ է զինվել ու զինել
Արևով, արյունով,— ահա
Ոսկեդեմ արևի վրա
Փայլում են ոսկի՜ սվիններ...