Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/264

Այս էջը հաստատված է
***

Միայն խմիր արեգակի բույրը ջինջ,-—
Արև՛ դարձիր —արևահամ —ամոքիչ։

Ուրիշ ոչինչ չի՛ կամենա սիրտը իմ,—
Ողջը — հրին, արնանման արևին։
Սուր սվիններ, բուրմունք ու սեր, երգ ու գույն,
Տենդը արյան — արևահամ խնդություն։

Ու նժույգներ, ոսկի ու ծափ, կանչ ու ճիչ,—
Ո՞վ է քեզ պես արևահամ — ամոքիչ…